«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Сентябрь 21, 2011

 

Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Ազատությունն ու անկախությունը անփոխարինելի արժեքներ են, որոնց համար հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել: Մեր պատմության ընթաքում մենք միշտ պայքարել ենք հանուն անկախության, պատմական յուրաքանչյուր պահն օգտագործել ենք հայոց անկախ պետականությունը վերականգնելու համար: Ուղիղ 20 տարի առաջ մեր ժողովրդի կամքի և համառության, խիզախության և հերոսության գնով մենք ձեռք բերեցինք բաղձալի անկախությունը, արյան գնով պաշտպանեցինք մեր տունը, մեր օջախը, մեր ազատությունն ու անկախությունը:

 

Անկախության 20 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ, մեր կյանքում ու մեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Շատ արժեքներ են փոխվել, սակայն մի բան մեր մեջ պետք է մնա անփոփոխ ու անսասան` դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Յուրաքանչյուր հայ պետք հպարտանա իր երկրով, իր ժողովրդով, իր պետությամբ և պետականւթյամբ:

 

Սիրելի հայրենակիցներ,
նորից ու նոր
ից շնորհավորելով բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

 


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 
նախագահ Գագիկ Ծառուկյան



ԿԱՅԱՑԱՎ «ՊԻԵՍՆԵՐ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Сентябрь 20, 2011

Սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ երգահան Գեորգի Սարաջյանի «Պիեսներ դաշնամուրի համար  (Pieces for piano)» ձայնասկավառակի հանդիսավոր շնորհանդեսը:

Այն թողարկվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի հովանավորությամբ:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, որը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ ս.թ. հունիսին մասնակցել  է Բաթումիում տեղի ունեցած 10-րդ միջազգային փառատոնին և վերադարձել է «Գրան Պրի» մրցանակով:

 

Միջոցառմանը ելույթ ունեցավ տիկին Ջավահիր Ծառուկյանը:  Նա ելույթում նշեց, որ «Հեռանկար» ծրագրի շրջանակներում շարունակվելու է աջակցության ցուցաբերումը արվեստի և մշակույթի բոլոր ոլորտներին:

 


ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՄԻՍ ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Сентябрь 17, 2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 16-ին ֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց «Աշակերտների ֆիլհարմոնիա» դասական երաժշտության փառատոնը:

Ծրագրի շրջանակներում մեկ ամսվա ընթացքում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների շուրջ 15 հազար աշակերտների հնարավորություն կտրվի դասական երաժշտություն ունկնդրել:

Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Ադամյանը: Իր ելույթում պրն. Ադամյանը նշեց, որ ծրագիրը իրականացվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցառումների շրջանակներում՝ նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Պրն. Ադամյանը հանդիսատեսին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքները:


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԷԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆԻ

Сентябрь 7, 2011

Այսօր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ ի օգնություն 31-ամյա Էլեն Քալաշյանի, ով հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով: Համերգի կայացմանն օժանդակել էր նաև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը:

Ինչպես նշեցին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ներկայացուցիչները` հիմնադրամը և ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մշտապես աջակցել է նման միջոցառումների իրականացմանը:

Համերգի ընթացքում անցկացվեց նաև դրամահավաք, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է  Էլեն  Քալաշյանի  բուժմանը:     Իր հերթին Էլեն Քալաշյանը երախտապարտության և շնորհակալական խոսք ուղեց համերգի կազմակերպիչներին մեծ աջակցության և դրամական օգնության համար` ցանկություն հայտնելով, որ այն նախադեպ դառնա նաև մյուս բարերարների համար:


Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Сентябрь 1, 2011

Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցեց Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում արդեն իսկ ավանադական դարձած գիտելիքի և դպրության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀԱՕԿ նախագահը շնորհավորեց  բոլորին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՝ մաղթելով նրանց ուսման մեջ հաջողություններ, նորանոր հաղթանակներ և նվաճումներ: «Եթե մարդն առողջ է, ապա և ուժեղ է: Մենք պետք է ունենանք առողջ հասարակություն և լինենք միասնական: ՈԻժը միասնության մեջ է, որքան մեր ուսանողները ունենան միջազգային ճանաչում, այդքան մենք կլինենք ուժեղ և հզոր»,-նշեց ՀԱՕԿ նախագահը:

Իր հերթին բուհի ռեկտոր Վ.Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Գ.Ծառուկյանին այս օրը իրենց կողքին գտնվելու և մեծ աջակցություն ցուցաբերելու համար: «Եթե չկան լավագույն պայմաններ, չեն կարող լինել նաև լավագույն արդյունքներ, իսկ մենք այսօր ունենք այդ պայմաններն ի շնորհիվ Գ.Ծառուկյանի»,-հավելեց բուհ-ի ռեկտորը:

Այս տարի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով վերանորոգվել են բուհ-ի շուրջ մեկ տասնյակ լսարաններ, ամբողջովին կահավորվել է 2 համակարգչային կաբինետ,  իսկ մարզումները ավելի բարձր մակարդակով անցկացնելու համար ՀԱՕԿ նախագահը բուհին նվիրեց մրցագորգ:


ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումն այսուհետ կդառնա ամենամյա

Август 30, 2011

Նախօրեին Ծաղկաձորում տեղի ունեցավ oգոստոսի 20-ին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո մեկնարկած ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական առաջին կրթական ֆորումի փակման պաշտոնական արարողությունը:

Փակմանը ներկա էին բարձաստիճան պաշտոնյաներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՊՀ երկրներից: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ֆորումի մասնակիցներին` պատրաստակամություն հայտնելով  աջակցել նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

«Ես համոզված եմ, որ այս տաս օրվա ընթացքում երիտասարդները կարողացան լավ հանգստանալ, շփվել, ամրապնդել և զարգացնել ընկերական, բարեկամական կապերը», – նշեց ԲՀԿ առաջնորդը` հավելելով, որ լավ ընկերական և բարեկամական կապերի առկայության պայմաններում կյանքի բոլոր խոչընդոտներն ու խնդիրները դառնում են հաղթահարելի: Միաժամանակ նա նշեց, որ այսուհետ ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումը լինելու է ավանդական և անցկացվելու է յուրաքանչյուր տարի:

Փակման արարողությանն իրենց խոսքը հնչեցրեցին նաև բարձրաստիճան  հյուրերն ու պատվիրակությունների անդամները, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդական Յուրի Մուրադովը, ով շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին ֆորումի հաջող անցկացման կապակցությամբ, ընդգծեց. «Նման ֆորումն առաջին անգամ է անցկացվում ԱՊՀ շրջանակներում և հնարավորություն է տալիս ընդհանուր  քաղաքական անցյալով ակտիվ երիտասարդությանը գտնելու զարգացման ընդհանուր եզրեր` ներդնելով համագործակցության և փոխըմբռման նոր հիմնաքար: Այդ առումով կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր  դեսպան  Վյաչեսլավ  Կովոլենկոն, կարևորելով ֆորումի դերն ու նշանակությունն ԱՊՀ երիտասարդության ընդհանուր կապերի ամրապնդման և զարգացման գործում, բարձր գնահատեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությունը ֆորումի կայացման գործում.  «Այսօր, ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի վերադառնում  է այն ամենալավը, որը եղել է մեզ մոտ ոչ այնքան հեռու անցյալում: Խոսքն այն  մեծ ուրախության մասին է, որը կիսում են այն մարդիկ, որոնք ցանկանում են կողք կողքի ապրել և շփվել միմյանց հետ, այն մարդիկ, որոնք ցանկանում են ծառայել ադ նպատակին հասնելու համար, և մենք այսօր այս ֆորումին մեր ուրախությամբ, էներգիայով և էմոցիաներով կիսեցինք այն: Եվ ես շատ ուրախ եմ այն ամենի համար, ինչ այսօր ես տեսա: Անկեղծ ասած` շատ անսպասելի էր ինձ համար նման ուրախության դրսևորումը, և ես կրկին անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին նման ընձեռնված հիանալի արարողության համար», – նշեց Կովոլենկոն:  Ֆորումի  պաշտոնական փակման ժամանակ մասնակիցներին հանձնվեցին նվերներ և հավաստագրեր:Միջոցառման ավարտին հայ էստրադայի հայտնի երգիչների մասնակցությամբ տեղի ունեցավ գեղեցիկ համերգ ,ապա՝  հրավառություն:

Читать далее…


Շարունակվում է ԱՊՀ երիտասարդների միջազգային կրթական ֆորումը

Август 27, 2011

Արդեն մի քանի օր է, ինչ Ծաղկաձորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո  շարունակվում է  ԱՊՀ երիտասարդական միջազգային կրթական ֆորումը: Ֆորումին մասնակցում են մոտ 1200 երիտասարդներ Հայաստանից և ԱՊՀ-ի տարբեր երկրներից:

Ֆորումն անցնում է ակտիվ միջոցառումների,  լեկցիաների և տարբեր թեմատիկ քննարկումների համատեղությամբ: Լեկցիաները, որոնք հիմնականում ուղղված են ներկայիս քաղաքական գործընթացներում երիտասարդների դերի բացահայտմանը և իմաստավորմանը, անցկացվում են ամեն օր: Այս լեկցիաների ընթացքում ֆորումի տարբեր երկրների մասնակիցները կիսվում են ինչպես իրենց մտքերով և գաղափարներով, այնպես էլ իրենց սեփական փորձով, իրենց հայրենիքում ընթացող գործընթացների և դրանցում երիտասարդության ներգրավման օրինակներով:

Բացի նման թեմատիկ քննարկումներից` անց են կացվում ամենատարբեր միջացառումներ, որոնք նպատակ ունեն ավելի ակտիվացնել շփումները երիտասարդների միջև և ամրապնդել նրանց միջև կապերը: Այս նպատակով ամեն օր կազմակերպվում են ինտելեկտուալ խաղեր, «Brain-Ring»-եր և այլն:

Իսկ ինչ երիտասարդական ֆորում հանգստյան գոտում առանց սպորտային միջոցառումների: Յուրաքանչյուր օր այստեղ տեղի են ունենում ամենատարբեր սպորտային մրցույթներ. ֆուտբոլ, վոլեյբոլ, ուժային մրցումներ և այլն, որոնց նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզումն ու դրա իրագործումն է:

Բնականաբար, միջազգային ֆորումը, որտեղ հավաքված են երիտասարդներ տարբեր երկրներից, չէր կարող չընթնալ առանց մշակութային միջոցառումների: Նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն միմյանց ի ցույց դնել տարբեր երկրների մշակույթները, հոգևոր և նյութական արժեքները:

Читать далее…


«ԾԱՂԿԱՁՈՐ 2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Август 21, 2011

ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որն անց է կացվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո, պաշտոնապես մեկնարկեց Ծաղկաձորում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բարձաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և հյուրեր ԱՊՀ երկրներից:  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ֆորումի մասնակիցներին` նշելով, որ նման միջոցառումը լավ խթան է հանդիսանում երիտասարդությանը շփվելու, նոր կապեր և ծանոթություններ հաստատելու, ավելի երկարաժամկետ համագործակցության նոր ծրագրեր մշակելու համար:

«Մեր փոխարինողները մեր երիտասարդներն են, և մենք պատրաստ  ենք աջակցելու, հնարավորություն ընձեռելու, որ կյանքի կոչվեն մեր երիտասարդների բոլոր գաղփարներն ու ծրագրերը», – նշեց  ԲՀԿ առաջնորդը` ցանկանալով  բոլորին բարձր տրամադրություն, լավ հանգիստ, բեղմնավոր աշխատանք և լավ հիշողություններ:

Բացման արարողության ժամանակ ֆորումի մասնակիցներին ռուսական բարձրաստիճան պատվիրակության կողմից շնորհավորական խոսք հնչեցվեց նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, մասնավորապես` վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գռիզլովի անունից:

«Ձեր ֆորումը խոստանում է լինել պահանջված և շատ դեպքերում յուրահատուկ հարթակ հանդիսանալ հետաքրքիր հանդիպումների ու արդյունավետ քննարկումների կազմակերպման համար` տաղանդավոր, նախաձեռնող, մասնագիտական հաջողություններին ձգտող տարբեր երկրներից ժամանած երիտասարդության կողմից: Վստահ եմ, որ նման հագեցած աշխատանքային օրակարգը, ոչ ֆորմալ, ընկերական շփման համար լայն հնարավորությունները լավ նախադրյալ կհանդիսանան լուրջ, իսկապես նորարարական առաջարկությունների մշակման համար: Ցանկանում եմ ձեզ վառ  տպավորություններով լի  հիշողություններ  և ամենայն բարին», – ասված է ուղերձում:

Читать далее…


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԾԱՂԿԱՁՈՐ 2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Август 19, 2011

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունեց  «Ծաղկաձոր 2011» ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական կրթական ֆորումի ներկայացուցիչներին:  ԲՀԿ առաջնորդը ողջունեց մասնակիցներին` մաղթելով նրանց լավ հանգիստ, արդյունավետ աշխատանք ու նորանոր հաջողություններ:  «Ես կարծում եմ, որ դուք այսուհետ ավելի հաճախ կայցելեք Հայաստան, և ձեր տպավորությունները կլինեն ամենաբարձր մակարդակի», – նշեց Գագիկ Ծառուկյանը` մաղթելով, որ տարեցտարի նման միջոցառումները  լինեն ավելի հաճախակի:

«Երիտասարդներն են մեր վաղվա ապագան: Երիտասարդությունը պետք է զգա իր թիկունքում հուսալի աջակցություն և վստահություն, և նման շփումներն արդեն իսկ հնարավորություն են ընձեռում էլ ավելի ամրապնդել հարաբերությունները», – հավելեց ԲՀԿ նախագահը:

Читать далее…


Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

Июль 12, 2011

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը հանդիպել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ողջունելով ուկրաինական պատվիրակության անդամներին՝ Գագիկ Ծառուկյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը:

Որպես հայ-ուկրաինական պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար՝ ԲՀԿ նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել ամեն կերպ աջակցել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար կապերի խորացմանը:

Այնուհետև, Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ ուկրաինական պատվիրակության անդամներն այցելել են Երևանի “Արարատ” կոնյակի, գինու և օղու կոմբինատի թանգարան, ծանոթացել հայկական կոնյակագործության ավանդույթներին:

Վերջում, ի պատիվ բարձրաստիճան հյուրերի, Գ. Ծառուկյանի անունից պաշտոնական ճաշ է տրվել:

 


Follow

Get every new post delivered to your Inbox.