ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Апрель 7, 2008

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկայնը շնորհավորեց կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

aprili-7 «Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության և ընտանիքների կյանքում: Ուզում եմ եղբայրական աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին: Մարդու համար չկա ավելի թանկ զգացում, քան սերը մոր ու հայրենիքի նկատմամբ և այս գաղափարը սերնդեսերունդ մեր ժողովրդին է փոխանցվում»,-ասված է Գագիկ Ծառուկայնի շնորհավորական ուղերձում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան