«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Февраль 28, 2009
BHK Logo2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների հետեւանքով զոհվեցին մեր երկրի 10 քաղաքացիներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին:

Միաժամանակ, մենք վերստին մտահոգությունն ենք հայտնում մարտյան դեպքերի քաղաքական շահարկման,  հանրության մեջ թշնամանքն ու անհանդուրժողականությունը խորացնելուն միտված գործողությունների եւ նախաձեռնությունների կապակցությամբ:

Անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի խորացումը կարող է հանգեցնել հանրային կյանքի բնականոն ընթացքի լուրջ խաթարման: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հանդես է եկել քաղաքացիական համաձայնության եւ հանդուրժողականության հաստատման դիրքերից: Ոչ թե առճակատում, այլ քաղաքացիական համերաշխություն եւ երկխոսություն. սա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումը:

Մենք խորապես համոզված ենք, որ միայն քաղաքացիական համաձայնության և քաղաքական ուժերի միջեւ երկխոսության ճանապարհով հնարավոր է հաղթահարել մեր երկրի եւ հանրության առջև ծառացած մարտահրավերները, նպաստել ազգային միասնության մթնոլորտի հաստատմանը եւ իրականացնել բարգավաճ հայրենիք ունենալու բոլորիս նվիրական երազանքը:


«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


ԱՅԺՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 27 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

Февраль 25, 2009

martun-2Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Մարտուն Գրիգորյանին հնարավորություն է տրվել մասնակցելու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստերին: Այսպիսով  խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների թիվը դարձավ 27:

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստին Մարտուն Գրիգորյանը նշել է, որ իրեն հոգեհարազատ են ԲՀԿ գաղափարախոսությունը և գործունեությունը, այսուհետև Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումները համահունչ են լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը:

Մարտուն Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 10-ին, 2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների և վարկերի ֆակուլտետը:  Մարտուն Գրիգորյանը 2006 թվականին ընտրվել է Շիրակի մարզի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: 2007 թվականին, մայիսի 12-ին Մարտուն Գրիգորյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր համար 34 ընտրատարածքից: Մարտուն Գրիգորյանն ամուսնացած է, ունի 3 երեխա:


ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ 8-Ը ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԻՆ ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ

Февраль 23, 2009

wrestling1Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծապես խրախուսում է հանրապետական և միջազգային մրցումներում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին: Կլեմոն Ֆերանում (Ֆրանսիա) կայացած Աշխարհի գավաթի խաղարկության թիմային մրցումներում երրորդ տեղը զբաղեցրած հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նույնպես խրախուսանքի արժանացան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից:

Հայաստանի դրոշի ներքո հանդես էին գալիս Շավիղ Գրիգորյանը, Արտակ Հարությունյանը, Սասուն Ղամբարյանը, Խոսրով Մելիքյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Շահինյանը, Արման Գեղամյանը և Յուրի Պատրիկեևը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ:  Ըմբիշների մեր ընտրանին իր վարկանիշով 8-րդն էր, սակայն միասնական պայքարի և համատեղ ջանքերի շնորհիվ մեր հավաքականը 8-ը լավագույնների շարքում զբաղեցրեց 3-րդ տեղը:

Այս աննախադեպ հաջողությունը չէր կարող վրիպել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրությունից: Չնայած ուշ ժամին «Զվարթնոց» օդանավակայանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը առաջինը դիմավորեց Ֆրանսիայից մեդալներով վերադարձած հայ մարզիկներին:

«Ես համոզված եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր մենամարտերին, մենք միշտ հաղթելու ենք. այդ ուղղությամբ տարվող քայլերն արդեն նկատելի են թե Հայաստանում, թե ողջ աշխարհում: Այն, ինչ ժամանակին կորցրել ենք, այժմ հետ ենք բերում: Ես ողջունում եմ հաղթանակով վերադարձած մեր մարզիկներին, զգում եմ, որ նրանց մեջ արդեն կա ոգևորություն: Նրանք պայքարում են և հերթական անգամ ցուցադրում են ողջ աշխարհին իրենց բազկի ուժը: Անհնարին ոչինչ չկա, կարևորն է ցանկությունը, ձգտումը, կամքը, աշխատանքը և արդյունքը: Մարզիկները առաջնորդվում են այս սկզբունքով, մենք էլ պետք է գնահատենք նրանց աշխատանքը»,- լրագրողներին տեղեկացրեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարները Ֆրանսիական մրցագորգից բրոնզե մեդալներով վերադարձած մարզիկներին և մարզիչներին 3000 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարգևներ են շնորհելու:


ՄԵԾԱՐՄԱՆ ՋԵՐՄ ԵՐԵԿՈ, ՈՐ ՆՎԻՐԵՑ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Февраль 18, 2009

3-azaryan1Փետրվարի 17-ին Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մեծ շուքով նշվեց Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանի 80-ամյա հոբելյանը, ում գեղեցիկ ու հուզիչ այդ երեկոն նվիրել էր ՀԱՕԿ-ի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանը։ Հուզված էին բոլորը, իսկ օղակների արքան անկեղծորեն խոստովանեց, որ իր հուզմունքն անսահման եւ անափ է, եւ որ ինքը անգամ օլիմպիական բարձունքներ հաղթահարելիս այդքան չէր հուզվել, որքան հոբելյանական օրը։

Դահլիճը ծափողջյուններով ընդունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը՝ նրա բարձր գնահատանքը սպորտի մեծ նվիրյալին։

«Մենք բոլորս հպարտ ենք, որ ունենք Ալբերտ Ազարյանի նման անգերազանցելի վարպետ, ով մեր հայրենակիցն է։ Եւ մեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա գնահատել եւ մեծարել մեր ազգի մեծերին, ովքեր իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայ ժողովրդի պատմության մեջ։ Անհնարին ոչինչ չկա, եթե կա ուժ, կա ձգտում, աշխատանք, արդյունք եւ իհարկե՝ գնահատանք։ Ալբերտ Ազարյանը իր նվիրումով, իր աշխատանքով այդ ամենն իրականացրել է, եւ հիմա եկել է գնահատանքի պահը։ Ու մենք պետք է արժանավայել գնահատենք մեր մեծերին։ Այսօր ոչ մեկին որեւէ բանով զարմացնել հնարավոր չէ, միայն հարգանքով, ուշադրությամբ եւ հոգատար վերաբերմունքով։ Մենք պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, դաստիարակենք այն ոգով, որ նրանք կարողանան գնահատել մեր մեծերի վաստակը,  սովորեն նրանցից եւ փորձեն գերազանցել իրենց նախորդների արդյունքները»,-իր խոսքում ասաց ՀԱՕԿ-ի նախագահը՝ մեծ վարպետին մաղթելով երկար տարիների կյանք, անկոտրում աշխատունակություն եւ երիտասարդական կորով։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օղակների մեծ արքային շնորհեց նաեւ ՀԱՕԿ-ի բարձրագույն «Տրդատ Մեծ» մեդալը, ու նաեւ «Ջիփ» ավտոմեքենա։


ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Февраль 12, 2009

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ վերջին երկու տարին բարդ և իրադարձություններով հարուստ ժամանակաշրջան էր: 2007 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով  խորհրդարանական ընտրություններին, ստացավ ՀՀ քաղաքացիների լուրջ աջակցությունն ու վստահությունը: Կարճ ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  դարձավ Հայաստանի Հանրապետության ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը, որի կշիռն ու հեղինակությունը շարունակում է աճել։ 2008 թվականի նախագահական ընտրություններում կուսակցության պաշտպանած թեկնածուն հաղթեց և ընտրվեց երկրի նախագահ: Ձեւավորվեց կոալիցիոն կառավարություն, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացավ նախարարի 3 պորտֆել։

2

«Կուսակցությունը հավատարիմ է քաղաքական կոալիացիայի հռչակած սկզբունքներին, և մենք սերտորեն համագործակցում ենք կոալիցիոն մեր գործընկերների հետ: Այսօր ես այս ամբիոնից կրկին վերահաստատում եմ մեր աջակցությունը երկրում ընթացող խորքային բարեփոխումների ուղղությամբ նախագահ Սերժ Սարգսյանի վճռականությանն ու տարվող քաղաքականությանը։ Եվ մենք, գիտակցելով պատասխանատվության մեր բաժինը, այսուհետ ևս շարունակելու ենք  նպաստել Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու բարգավաճմանը»,- ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ելույթում անդրադարձ եղավ նաև ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մասին: «Պետք է գիտակցենք, որ դրությունն էլ ավելի է լրջացնում  համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը։ Այս պայմաններում մենք անթույլատրելի ենք համարում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարկային բեռի ավելացման փորձերը: Որպես կանոն, նման դեպքերում պետք է տեղի ունենա ճիշտ հակառակը, և մենք այդ մասին ասել ենք բազմիցս»,- ներկայացրեց Գագիկ Ծառուկյանը և հավելեց, որ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի բանկային համակարգում բիզնեսի վարկավորման պայմանները, նվազեցնել տոկոսադրույքները, հայրենական արտադրողների օժանդակությանն՝ ուղղված պետական աջակցության ծրագրեր իրականացնելուն։

Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաև նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: «2008 թվականին նկատելիորեն ակտիվացան Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ջանքերը։ Դա զգուշավոր լավատեսություն է ներշնչում բանակցային գործընթացում գործնական առաջընթաց ունենալու վերաբերյալ: Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը պետք է բխի հայ ժողովրդի շահերից: Արցախի հարցը մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի հարցն է»,- ավելացրեց Գագիկ Ծառուկյանը:

Ելույթի հաջորդ հատվածը նվիրված էր հայ-թուրքական հարաբերություններին: Գագիկ Ծառուկյանը ներկաներին տեղեկացրեց, որ 2008 թվականը նշանավորվեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված որոշակի առաջընթացով։ «Մենք ողջունեցինք նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի երեւանյան հանդիպումը, դրան հաջորդած տարբեր մակարդակի դիվանագիտական շփումները։ Կարծում եմ, որ մեր երկու ժողովուրդները, լինելով հարևաններ, պետք է ունենան միմյանց հետ հարաբերվելու միջազգայնորեն ընդունված հնարավորություններ, իսկ տարածաշրջանում չպետք է մնան փակ սահմաններ»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:

Ելույթի վերջին հատվածում Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջազգային համագործակցությանը և ներկուսակցական խնդիրներին: Անցած ժամանակահատվածում կուսակցության հետեւողական աշխատանքի շնորհիվ լուրջ կապեր են հաստատվել արտերկրի մի շարք ազդեցիկ քաղաքական ուժերի հետ։ Անցյալ տարվա փետրվարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության համաձայնագիր ստորագրեց Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության, իսկ դեկտեմբերին՝ նաեւ Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության հետ։ ԲՀԿ նախագահը վստահ է, որ բարձր մակարդակի բարեկամական սերտ հարաբերությունները, որոնք հաստատվել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ, կնպաստեն Չինաստանի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ համագործակցություն զարգացմանը ոչ միայն քաղաքական,  այլեւ տնտեսական, կրթական, քաղաքաշինության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում:

«Ես հավատում եմ իմ ուժերին, ես հավատում եմ Ձեզնից յուրաքանչյուրի կարողությանը»,- ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը խոսքն ուղղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարի մասնակիցներին և մաղթեց հաջողություն:


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲՀԿ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Февраль 12, 2009

Կառավարության նիստերի  դահլիճում փետրվարի 12-ին տեղի ունեցավ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կոալիցիոն գործընկեր կուսակցությունների ու քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչներ: Համագումարին մասնակցում էին նաև արտերկրի մի շարք խոշորագույն կուսակցությունների պատվիրակություններ:

11

Համագումարի  սկզբում ներկաներին ողջունեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչներ ևս իրենց  ողջույնի խոսքը հղեցին ԲՀԿ համագումարի ժամանակ: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  ԱԺ Ժառանգություն խմբակցության  ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ողջունելով համագումարի մասնակիցներին նշեցին, որ կարճ  ժամանակահատվածում  «Բարգավաճ Հայաստանը» դարձել է 2-րդ քաղաքական ուժը:

Նախորդ մեկ տարվա  ընթացքում ԲՀԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալել նաև միջազգային կապերի հաստատման ու ամրապնդման ոլորտում: Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, ԽՈրվաթիայի քաղաքական դաշտի ներկայացուցիչները ևս իրենց  ողջույնի խոսքը հղեցին ԲՀԿ-ին: Ելույթ  ունեցան «Եդինայա  Ռոսիա» կուսակցության պատվիրակության ղեկավար  Իգոր Չեռնիշենկոն,  Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակության ղեկավար  Տյան Յունսյան, Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» պատվիրակության ղեկավար  Ալեքսանդր Լավրինովիչը,  Խորվաթիայի նախագահի խորհրդական  Միրո Պիպիչը: Բանախոսները նշում էին, որ արդյունավետ են գնահատում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը և շարունակական փոխգործակցության հույս  հայտնում:

31Ներկաներին իր  ողջույնի  խոսքը  հղեց  նաև կուսակցության նախագահ Գագիկ  Ծառուկյանը, ով նշեց , որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր հզոր, ազդեցիկ և վստահություն վայելող քաղաքական միավոր է, որի  թիկունքում հարյուր հազարավոր մարդիկ են կանգնած:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ներկայացրեցին գործադիր և օրենսդիր մարմիններում իրականացված աշխատանքները: Կուսակցության ծրագրի բազմաթիվ դրույթներ ներառված են կառավարության այս տարվա ծրագրում, իսկ 4-րդ գումարման Աժ աշխատանքներն այլևս անհնար է  պատկերացնել առանց ԲՀԿ պատգամավորների օրենսդրական բազմաթիվ նախաձեռնությունների,- նշեցին բանախոսները:

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց կուսակցության երիտասարդական թևի ծավալած գործունեությունը, մասնավորապես  նշելով, որ շարունակական է եղել Գագիկ Ծառուկյանի` երիտասարդական ծրագրերի իրականացմանն ուղղված աջակցությունը:

ԲՀԿ քաղաքական խորհրդի  գործունեության հաշվետվությունը ներկայացրեց քաղխորհրդի փոխնախագահ Սամվել Ադամյանը, որից հետո համագումարի պատվիրակները քվեարկությամբ բավարար գնահատեցին այն: Այնուհետ տեղի ունեցավ կուսակցության նախագահի ընտրությունը: Միաձայն կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը:

Համագումարի շրջանակներում ընտրվեց նաև նոր քաղաքական խորհուրդ` բաղկացած 90 անդամից, որից հետո քաղխորհուրդը համագումարին առաջարկեց ընդունել 2 հայտարարություն, որոնք  վերաբերում էին ԼՂՀ հակամարտությանը և ներքաղաքական վիճակին: Առջևում բուռն աշխատանքային շրջան է: Ունենալով նոր աշխարհաքաղաքական վիճակ, նոր մարտահրավերներ, բայց և նոր հորիզոններ, մենք  նոր թափով ենք  քարոզելու մեր գաղափարները, դրանք հասցնելով ժողովրդին: Այս  տողերով ամփոփվեց ԲՀԿ 4-րդ  համագումարը:


ԲՀԿ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Февраль 12, 2009

Կառավարության նիստերի  դահլիճում փետրվարի 12-ին տեղի ունեցավ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ համագումարը:

Ներկայացվեց ԲՀԿ գործող Քաղաքական խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները:

Այնուհետև տեղի ունեցավ կուսակցության նախագահի ընտրությունը: Միաձայն կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը:

Համագումարի շրջանակներում ընտրվեց նաև նոր քաղաքական խորհուրդ` բաղկացած 90 անդամից: Ընտրվեց նաև նոր Վերահսկիչ հանձնաժողով:

ԲՀԿ նորընտիր Քաղաքական խորհրդի կազմը | 119 Kb    

ԲՀԿ նորընտիր Վերահսկիչ հանձնաժողովի կազմը | 31,5 Kb


www.bhk.am ԿԱՅՔՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է

Февраль 11, 2009

site-headerՈւրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն գործում է «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության պաշտոնական կայքի նոր տարբերակը:

Կայքը նախագծված է այնպես, որ հնարավորինս մատչելի լինի այցելուների համար: Կայքում գործում են կուսակցության կառուցվածքի, գործունեությանը վերաբերող բաժիններ: Առանձին բաժնում տեղադրված է կուսակցության ղեկավար ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ընտանիքին, բիզնեսին և մարզական բնագավառում գործունեությանը վերաբերող տեղեկատվություն:

Կայքի «ԼՈՒՐԵՐ» բաժնում պարբերաբար տեղադրվում են թարմ նորություններ, իսկ «ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ» բաժնում կարող եք գտնել զանգվածային լրատվական միջոցների հրապարակումները ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծատուկյանի մասին:

Կայքի խմբագրությունը պատրաստակամ է լսել առաջարկություններ և կարծիքներ:


ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Февраль 7, 2009

9461Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն տոնվում է . Սարգիս զորավարի տոնը: Այդ կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել բազմաթիվ երիտասարդներ` միասին տոնելու Սուրբ Սարգիս  Զորավարի տոնը:

Երիտասարդներին շնորհավորելու էր եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվս  մեկ անգամ կարեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց նրանց տոնի կապակցությամբ՝ մաղթելով, որ սիրո  բարեխոսը միշտ պահապան լինի երիտասարդներին:

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայրը երիտասարներին մեկնեց օրվա խորհուրդը: Միջոցառման շրջանակներում խրախուսվեցին ԲՀԿ անդամ մի քանի շնորհալի երիտասարդներ: Վերջիններս առաջատար տեղեր  են զբաղեցրել տարբեր ոլորտների միջազգային մի քանի մրցույթներում:  Նրանք 100-հազարական դրամ պարգևավճարներ ու հուշանվերներ ստացան:

Միջոցառման ավարտին կատարվեց  ուխտագնացություն դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երիտասարդները մոմեր վառեցին, այն հավատով, որ երիտասարդների եւ սիրո  բարեխոս  սուրբը հնարավոր  կդարձնի բոլոր բարի իղձերի իրականացումը:

ԲՀԿ երիտթեւի նախաձեռնությամբ Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս  զորավարի տոնին նվիրված միջոցառումներըը մեկնարկել էին դեռ փետրվարի 6-ին: Նախաձեռնության շրջանակներում ուրախ երաժշտության ուղեկցությամբ երիտասարդները մայրաքաղաքի փողոցներում, ուսումնական հաստատությունների շրջակայքում հազարավոր աղաբլիթներն ու օրվա  խորհուրդը մեկնող  շնորհավորական բացիկներ էին բաժանում: