Ապրիլի 30-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի և «Հասարակության հետ կապի նոր վեբ գործիքների» շնորհանդեսը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Հասարակության հետ կապի նոր վեբ գործիքներ» ծրագրի համակարգող Հայկ Ակարմազյանը հանրությանը և լրագրողներին ներկայացրեցին ԲՀԿ պաշտոնական կայքը, կուսակցության էջը «Յութուբ» վիդեոալիքում, կուսակցության բլոգը «Վորդպրես» հեղինակավոր կայքում, անդրադարձան նաև մշակված մյուս գործիքներին:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ ԲՀԿ էլեկտրոնային գործիքները առավել թափանցիկ և անմիջական են դարձնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և հասարակության միջև կապը, նպաստում են լրագրողների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
«Մշակված նոր գործիքները նպատակ ունեն մեր հանրությանը լիարժեք ներկայացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասարակական-քաղաքական գործունեությունը, էլ ավելի թափանցիկ դարձնել, ինչպես նաեւ բարձրացնել կուսակցության ու հասարակության լայն շերտերի միջեւ փոխադարձ կապերի եւ հաղորդակցության մակարդակը»,-ելույթում նշեց պրն. Գալստյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Հասարակության հետ կապի նոր վեբ գործիքներ» ծրագրի համակարգող Հայկ Ակարմազյանը ներկայացրեց էլեկտրոնային տեղեկատվական միջավայրում կիրառվող ԲՀԿ վեբ գործիքների լայն համալիրը՝ ընդգծելով յուրաքանչյուր էլ. գործիքի դերը և առանձնահատկությունը: Պրն. Ակարմազյանը նշեց, որ ԲՀԿ պաշտոնական կայքը ամեն օր թարմացվում է, գործում է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով, կայքում տեղադրվում է տեղեկատվություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին: «Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բլոգը նախագծված է հասարակության հետ անմիջական կապն էլ ավելի ամրապնդելու և հասարակության կարծիքին ծանոթանալու համար»,-նշեց պրն. Ակարմազյանը:
Լրագրողների ուշադրությանը ներկայացվեց նաև ԲՀԿ վիդեոալիքը «Յութուբ» հեղինակավոր վիդեոբլոգում: «Յութուբում» տեղադրված են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և Կուսակցության գործունեության մասին տեսանյութեր՝ համառոտ մեկնաբանություններով: «Կուսակցության համակիրները գործունեություն են իրականացնում նաև սոցիալական ցանցերում, դրանցից է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը»,-տեղեկացրեց պրն. Ակարմազյանը:

Ներկայացվեց նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի էջը «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում հայերեն և ռուսերեն տարբերակներով: Այս էջերում մանրամասն ներկայացված է Գագիկ Ծառուկյանի կենսագրությունը, ինչպես նաև պրն. Ծառուկյանի քաղաքական գործունեությունը և բիզնես կարյերան:
Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Автор bargavach 

Автор bargavach
Միջոցառմանը ներկայացվեց նաև
Автор bargavach
«Ո՞վ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնական մրցակիցը» հարցին Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ կուսակցությունը բոլոր մրցակիցներին էլ հարգանքով է վերաբերում: «Կարծում եմ՝ հիմնական պայքարը կծավալվի 


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, նպատակ ունենալով աջակցելու սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին, նվազեցնելու արտագաղթը, բարելավելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակը, նախատեսում է իրականացնել պետական օժանդակություն երիտասարդ ընտանիքներին:
Ապրիլի 3-ին հրավիրած ասուլիսում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը ներկայացրեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև մեկնաբանեց վերջերս Երևանի ավագանու ընտրությունների մասին մամուլում հայտնված հրապարակումները:
ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների մասին սոցիոլոգիական կանխատեսումներից մեկին, նշեց, որ շատ լավ գիտի այդ «սոցիոլոգիական հետազոտությունների ֆինալը», որ այդ կանխատեսումները հնամաշ PR տեխնոլոգիաներ են, և ժամանակն է ավարտել տարբեր ճաշակների հարմարեցված և պատվիրված հարցումների էպոպեան: Դրանք ունեն քարոզչական զրոյական ներգործություն և զուրկ են որևէ լուրջ հիմնավորումներից: