ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԲՀԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ Է՝ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԵՆ ԱՌԱՆՁ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ»

Октябрь 29, 2009

Mamlo-asulis-Oct-29Այսօր «Փաստարկ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը: Մամլո խոսնակը ներկայացրեց ԲՀԿ նախագահի՝ վերջերս ծավալած գործունեությունը:

Հոկտեմբերի 23-ին ԲՀԿ նախագահը մասնակցեց Ուկրաիայի Ռեգիոնների կուսակցության համագումարին, իսկ նոյեմբերին «Յեդինայա Ռոսիյա» կուսակցության խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու «Յեդինայա Ռոսիյա» կուսակցության համագումարին:   Այժմ ՀԱՕԿ նախագահը հյուրընկալում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտիննետի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության անդամները վերապատրաստման դասեր և սեմինարներ կանցկացնեն, ինչպես նաև կքննարկեն Հայաստանում հաջորդ տարի կամ 2011 թ.-ին  օլիմպիական վարկանիշային մրցումներ կազմակերպելու մանրամասները:

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը նշեց նաև, որ այսօրվանից մեկնարկում է «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան 2009» ցուցահանդեսը, որը Հայաստանի կողմից կազմակերպել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Ցուցահանդեսին մասնակցում են 80-ից ավելի ռուսաստանյան կազմակերպություններ:

Մամլո ասուլիսը շարունակվեց հարց-պատասխան ֆորմատով: Լրագրողներին հետաքրքրում էր ԲՀԿ դիրքորոշումը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: «ԲՀԿ նախագահը, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին, ևս մեկ անգամ վերահաստատեց ԲՀԿ դիրքորոշումը, այն է՝  սահմանները պետք է բացվեն առանձ նախապայմանների, ԲՀԿ-ն չի աջակցի արձանագրությունների ստորագրմանը, եթե թուրքական իշխանությունների կողմից դրվեն պահանջներ կամ նախապայմաններ»,- լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:

Լրագրողները ցանկացան նաև պարզել՝ արդյո՞ք բացահայտվել են ինտերնետում ԲՀԿ նախագահի դեմ  ապատեղեկատվության միջոցով սադրանքներ կազմակերպողները, ինչին մամլո խոսնակը պատասխանեց, որ առայժմ ոչ, սակայն իրենք պատրաստվում են դատական գործ հարուցել սադրիչների դեմ և ստացված փոխհատուցումը տրամադրել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին:


ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆԸ

Октябрь 24, 2009

Gagik-Tsarukyan-AbovyanՀոկտեմբերի 24-ին Աբովյան քաղաքում կայացավ  Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին և Աբովյան քաղաքի հիմնադրման 46-ամյակին նվիրված տոնախմբությունը: Միջոցառմանը հրավիրված էր ԲՀԿ նախագահ, բարեգործ Գագիկ Ծառուկյանը:

Տոնախմբությունը մեկնարկեց Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված քաղաքի մուտքի նորակերտ կոթողի բացումով:  Այնուհետև Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ուղևորվեց դեպի քաղաքի նորակառույց մանկական  զբոսայգի: Կայացավ մանկական զբոսայգու բացման արարողությունը, այն վերանորոգվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Իսկ ժամը 15:00-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում մեկնարկեց համաքաղաքային տոնախմբությունը, որը եզրափակվելու է մեծ համերգով, խաղարկությամբ և հրավառությամբ:


ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Октябрь 21, 2009

Համաձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանի, Վիկտոր Լևոնի Ենգիբարյանը նշանակվել է Եվրոպական մերձեցման, Եվրոպական պետությունների և կառույցների հարցերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:


ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ

Октябрь 18, 2009

Canramartik-1Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ավարտվեց ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ փայլուն հաջողության հասավ Հայաստանի հավաքականը` թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը: Այս մրցաշարում հայ վարպետները նվաճեցին ամենաշատ մեդալները՝ թիմային պայքարում իրենց հետևում թողնելով այնպիսի ուժեղ հավաքականների, ինչպիսիք են Ռուսաստանի, Թուրքիայի, Լեհաստանի և Ուկրաինայի հավաքական թիմերը:

Երկամարտի վերջնարդյունքում Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը, 77 կգ քաշային Աղասի Աղասյանն ու գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Արծաթե մեդալներով հայրենիք վերադարձավ 85կգ քաշային կարգում հանդես եկող Աղվան Մելիքյանը: Իսկ 62կգ քաշային Վանիկ Ավետիսյանն էլ երկամարտի վերջնարդյունքում գրավեց երրորդ տեղը:

Canramart-2Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի հավաքականին դիմավորելու էր եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բարձր գնահատելով հայ ծանրորդների մրցելույթները Եվրոպայի առաջնությունում՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Շնորհավորում եմ ձեզ, սիրելի ծանրորդներ, ձեր տարած փայլուն հաղթանակի համար: Դուք կարողացաք եվրոպական հարթակում երեք անգամ հնչեցնել Հայաստանի օրհներգը  և առնվազն 6 անգամ վեր բարձրացնել հայկական եռագույնը: Դա, իսկապես, մեծ ձեռքբերում է հայկական սպորտի համար: Արդյունքները ոգևորող են, ապագայի ակնկալիքները` շատ: Մեր տղաների վերջնական նպատակը մեկն է` Լոնդոնի 2012թ-ի օլիմպիական խաղերին նվաճել ոսկե մեդալ»,- Գագիկ Ծառուկյանը հատուկ ոգևորությամբ շնորհավորեց մեր գերծանրքաշային ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է լինելու:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի 8 անդամներից 7-ը Եվրոպայի առաջնությունում նվաճեցին մեդալներ: Առջևում  Հայաստանի հավաքականիին սպասվում է ավելի պատասխանատու ստուգատես. նոյեմբերին Հարավային Կորեայում մեկնարկելու է մեծահասակների աշխարհի առաջնությունը, որից Հայաստանի ծանրամարտի հավաքականի ղեկավարության սպասումները մեծ են:


ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ» ՄԵԴԱԼՈՎ

Октябрь 8, 2009

Հոկտեմբերի 8-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Ռուսաստանի գրողների միության մոսկովյան քաղաքային կազմակերպության պատվիրակության հետ:

Ռուսաստանի գրողների միության պատվիրակության՝ Հայաստան ժամանելու հիմնական նպատակը ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, բարերար Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին հոդված պատրաստելն էր: Այն լույս է տեսնելու «Ռոսիյսկիյ կոլոկոլ» պարբերականում:

Իր խոսքն ասաց պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի գրողների միության մոսկովյան քաղաքային կազմակերպության կառավարման քարտուղար Ալբերտ Օհանյանը: «Հարգելի պրն. Ծառուկյան, հայ ազգի բարգավաճման գործում մեծ ավանդ ունեցող բարեգործներից մեկը, անշուշտ, Դուք եք, բոլորս էլ տեսնում ենք, թե Դուք ինչ մեծ աջակցություն եք ցուցաբերում հայրենական սպորտին, երիտասարդներին և առհասարակ բոլորին»,-նշեց Ալբերտ Օհանյանը:

Պատվիրակությունը Ռուսաստանի գրողների միության կողմից Գագիկ Ծառուկյանին պարգևատրեց «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով բարեգործական լայնածավալ գործունեություն իրականացնելու համար: Ի դեպ, հյուրերի հետ հանդիպման վայրն ուներ խորհրդանշական բնույթ, այն կայացավ «Արարատ»  կոնյակի-գինու-օղու կոմբինատի թանգարանում, որի հարակից տարածքում էլ առաջին անգամ հեղինակի ներկայությամբ բեմադրվել է Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ստեղծագործությունը:  Հյուրերի հետ հանդիպեցին և հարցեր ուղղեցին մի շարք լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ:


ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Октябрь 8, 2009

Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց Երևանի oլիմպիական հերթափոխի պետական քոլեջ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմավորեց քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը: Օրակարգում էր հանդիպում հայազգի մրցանակակիր մարզիկների և մարզիչների հետ, ինչպես նաև Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի փառքի թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Հարգելի ուսուցիչներ, ձեր աշխատանքը գնահատվում է, մենք ստեղծում ենք բոլոր պայմանները Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի համար, պահանջում ենք նաև արդյունքներ»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ նախագահը քոլեջի համար անակնկալ էր պատրաստել: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիական քոլեջին նվիրեց ավտոբուս, ինչպես նաև 4 միլիոն դրամ, որից 2 միլիոնը նախատեսված է ուսուցչական անձնակազմի համար, իսկ մնացյալ գումարը հատկացվելու է ուսանողներին որպես կրթաթոշակ և աջակցություն:

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի զարգացման գործում ունեցած  մեծ ավանդի համար քոլեջի տնօրինության որոշմամբ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց ոսկե մեդալով և «Առատության եղջյուր» գավաթով:

ՀԱՕԿ նախագահը Օլիմպիական քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանի ուղեկցությամբ մասնակցեց նաև Օլիմպիական քոլեջի փառքի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Մեծարգո հյուրին խնդրեցին առաջինը մաղթանքներ գրել թանգարանի պատվո գրքում:

Միջոցառման պաշտոնական ավարտից հետո կայացավ հյուրասիրություն:


ՍՐՏԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԻ` ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Октябрь 3, 2009

Սիրելի ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր մասնագիտական ամենագլխավոր տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ավանդույթի ուժով հայ ժողովուրդը միշտ էլ հարգանքով և ակնածանքով է վերաբերվել ուսուցչի կոչմանը: Դուք եք, որ բոլոր ժամանակներում, անկախ ամեն ինչից, անձնվիրաբար նվիրվել եք մատաղ սերնդի դաստիարակման գործին՝ անմնացորդ նվիրումով մեր երեխաներին տալով հայեցի կրթություն, նրանց մեջ սերմանելով սեր դեպի կրթությունը, ընտանիքն ու հայրենիքը:

Այսօր էլ մեր երկրի հազարավոր ուսուցիչներ պատասխանատվության գիտակցումով են մոտենում իրենց գործին` մանկավարժի բարձր կոչմանը, ամենօրյա տքնաջան աշխատանքով կրթելով մեր ազգին և պետությանն արժանի զավակներ: Տարվա մեջ ուսուցչի օրը մի յուրօրինակ առիթ է երախտագիտության ու շնորհակալության խոսքեր հայտնելու մեր ուսուցիչներին, գնահատելու և մեծարելու նրանց վաստակը սերունդներին կրթելու գործում: Նորից ու նորից շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան