Այսօր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ ի օգնություն 31-ամյա Էլեն Քալաշյանի, ով հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով: Համերգի կայացմանն օժանդակել էր նաև “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամը:
Ինչպես նշեցին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ներկայացուցիչները` հիմնադրամը և ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մշտապես աջակցել է նման միջոցառումների իրականացմանը:
Համերգի ընթացքում անցկացվեց նաև դրամահավաք, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է Էլեն Քալաշյանի բուժմանը: Իր հերթին Էլեն Քալաշյանը երախտապարտության և շնորհակալական խոսք ուղեց համերգի կազմակերպիչներին մեծ աջակցության և դրամական օգնության համար` ցանկություն հայտնելով, որ այն նախադեպ դառնա նաև մյուս բարերարների համար:



