ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Февраль 7, 2009

9461Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն տոնվում է . Սարգիս զորավարի տոնը: Այդ կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել բազմաթիվ երիտասարդներ` միասին տոնելու Սուրբ Սարգիս  Զորավարի տոնը:

Երիտասարդներին շնորհավորելու էր եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվս  մեկ անգամ կարեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց նրանց տոնի կապակցությամբ՝ մաղթելով, որ սիրո  բարեխոսը միշտ պահապան լինի երիտասարդներին:

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայրը երիտասարներին մեկնեց օրվա խորհուրդը: Միջոցառման շրջանակներում խրախուսվեցին ԲՀԿ անդամ մի քանի շնորհալի երիտասարդներ: Վերջիններս առաջատար տեղեր  են զբաղեցրել տարբեր ոլորտների միջազգային մի քանի մրցույթներում:  Նրանք 100-հազարական դրամ պարգևավճարներ ու հուշանվերներ ստացան:

Միջոցառման ավարտին կատարվեց  ուխտագնացություն դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երիտասարդները մոմեր վառեցին, այն հավատով, որ երիտասարդների եւ սիրո  բարեխոս  սուրբը հնարավոր  կդարձնի բոլոր բարի իղձերի իրականացումը:

ԲՀԿ երիտթեւի նախաձեռնությամբ Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս  զորավարի տոնին նվիրված միջոցառումներըը մեկնարկել էին դեռ փետրվարի 6-ին: Նախաձեռնության շրջանակներում ուրախ երաժշտության ուղեկցությամբ երիտասարդները մայրաքաղաքի փողոցներում, ուսումնական հաստատությունների շրջակայքում հազարավոր աղաբլիթներն ու օրվա  խորհուրդը մեկնող  շնորհավորական բացիկներ էին բաժանում:


ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Декабрь 12, 2008

position-about-historical

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն իր մտահոգությունն հայտնում Վրաստանում Սուրբ Նորաշեն եկեղեցու և նրա հարակից տարածքի նկատմամբ ոտնձգության փաստի կապակցությամբ: Հայկական եկեղեցիների խնդիրը Վրաստանում նոր չէ, սակայն այսօր այն, ինչ կատարվում է Վրաստանում հայկական եկեղեցիների հանդեպ, ուղղակի անընդունելի եւ դատապարտելի է, եւ իրադարձություների նման զարգացումը կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետեւանքների»:

Ոտնձգությունները հերթական հայկական եկեղեցու՝ Նորաշենի նկատմամբ ապացուցում է պաշտոնական Թբիլիսիի ոչ բարեհաճ վերաբերմունքը հայ ժողովրդի էթնոմշակութային և հոգևոր հուշարձանների նկատմամբ: Վրաստանի կառավարությունը միջազգային հանրության առջեւ պարտավորվել է՝ կառուցել ժողովրդավարական պետություն, սակայն անհրաժեշտ քաղաքական կամք չի ցուցաբերում իր երկրի ազգությամբ հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում:

Մենք հետեւողական ենք լինելու մեր ազգային սեփականություն հանդիսացող պատմամշակութային կոթողների պահպանման հարցում` որ պետության տարածքում էլ որ դրանք գտնվեն, չհանդուրժելով որեւէ ոտնձգություն մեր կրոնական արժանապատվության նկատմամբ։ Ուստի այսօր ստիպված ենք արձանագրել, որ Վրաստանում փաստորեն առկա են կրոնական և ազգային խտրականության դրսեւորումներ։ Տպավորությունն այնպիսին է, որ վրացական կողմին հետաքրքրում է ոչ այնքան Սուրբ Նորաշեն եկեղեցին յուրացնելը, որքան նմանօրինակ մեթոդներով հոգեբարոյական ճնշման ենթարկելը Վրաստանի հայությանը, ինչը ուղղակի անհանդուրժելի է։

Ուստի, կոչ ենք անում Վրաստանի քաղաքական և հոգևոր իշխանություններին` դրսևորել ազգային պետության վերնախավին հարիր կեցվածք, նեցուկ կանգնել վրացահայությանն ու նրա արդարացի պահանջներին, եւ իրականացնել հնարավոր բոլոր միջոցները` Սուրբ Նորաշեն եկեղեցու հանդեպ կիրառվող ապօրինությունները կանխելու համար։

Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Վրաստանում հայկակական եկեղեցիների հարցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում մեր փորձագետները կլինեն Վրաստանում՝ խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար։

Նաիրա Զոհրաբյան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցություն