ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Ноябрь 17, 2009

Նոյեմբերի 17-ին, 16:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ տոնական համերգ, որը կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Համերգը վարում էին Նազենի Հովհաննիսյանը և Սամվել Թոփալյանը:

Նախքան միջոցառման մեկնարկը ԲՀԿ քաղխորհրդի անդամ Հայկ Ակարմազյանն ընթերցեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ուղղված հայ երիտասարդներին:

Միջոցառմանը ելույթ ունեցան Շուշան Պետրոսյանը, Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը և այլ անվանի կատարողներ ու խմբեր: Միջոցառումն իրականացվում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդների հիմնադրման 15 ամյակի կապակցությամբ:

Իսկ երեկոյան ՀՀ տարբեր բուհերի ավելի քան 600 լավագույն ուսանողներ, ուսանողական խորհուրդների և կազմակերպությունների ղեկավարներ հրավիրված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տոնական ընդունելությանը՝ նվիրված Ուսանողության միջազգային օրվան:


ԿԱՅԱՑԱՎ «ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Ноябрь 17, 2009

Նոյեմբերի 17-ին «Երևան» հյուրանոցում կայացավ «Երիտասարդական շունչ» հասարակական կազմակերպության, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացրած «Ուսանողությունն առանց ծխախոտի» էլեկտրոնային պաստառների մրցույթի արդյունքների ամփոփումը: Այսուհետ գործում է նաև www.nosmoking.am կայքը, որի շնորհանդեսը նույնպես մեկնարկեց «Երևան» հյուրանոցում:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Հայկ Ակարմազյանը և «Երիտասարդական շունչ» ՀԿ-ի նախագահ Համլետ Օհանյանը:

«Երիտասարդական շունչ» ՀԿ-ի նախագահ Համլետ Օհանյանը իր ելույթում նշեց, որ էլեկտրոնային պաստառների մրցույթի նպատակը երիտասարդներին ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկացնելն է, իսկ կայքում պարբերաբար փաստեր և նորություններ են տեղադրվում ծխախոտի և այն օգտագործողների առողջական խնդիրների մասին:

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Հայկ Ակարմազյանը նշեց, որ նման կայքեր և տեղեկատվական միջավայրեր բազմաթիվ եվրոպական երկրներում արդեն գործում են: Կայքի միջոցով երիտասարդներին տեղեկություն տրամադրելը ավելի արդյունավետ է և օգտակար:

Միջոցառման մասնակիցները հրավիրվեցին նաև ներկա գտնվելու «Մոկվա» կինոթատրոնում կայանալիք Հայաստանի ուսանողական ֆորումի կողմից իրականացվող ֆոտոցուցահանդես-մրցույթին:


ՌՈՔ-ՓԱՌԱՏՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ноябрь 16, 2009

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է: Աշխարհի բազմաթիվ երկրներում նոյեմբերի 16-18-ը իրականացվում են ուսանողական և երիտասարդական միջոցառումներ: Այս ամենից անմասն չմնաց նաև Հայաստանի Հանրապետության ուսանողությունը՝ շնորհիվ ԲՀԿ նախագահ, ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի:

Միջոցառումների շարքը մեկնարկեց նոյեմբերի 16-ին: Հայաստանի ուսանողական ֆորումը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպեց  «Ռոքն ուսանողների համար» փառատոնը: Տիկնիկային թատրոնում  հարյուրավոր ուսանողներ և երիտասարդներ մասնակցեցին աննախադեպ ռոք համերգին:

Ելույթներ ունեցան երիտասարդությանը քաջ հայտնի խմբեր Դորիանսը, Սթրայֆը, Հանթերսը և այլ կատարողներ:

Հաջորդ միջոցառումը կայանալու է Երևանի պետական համալսարանում: ԲՀԿ նախագահը անվանական կրթաթոշակներ կհանձնի 40-ից ավելի ուսանողների:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԳԵՈՐԳԻ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ

Сентябрь 24, 2009

Սեպտեմբերի 24-ին Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ արվեստի եւ սպորտի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանի ծննդյան 85-ամյակին ու ստեղծագործական գործունեության 65-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ Մեծարման երեկոն կազմակերպվել էր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Հոբելյարին  ուղղված շնորհավորանքները եւ բարեմաղթանքները շատ էին։

Georgiy-AsatryanՄեծ է Գեորգի Ասատուրյանի ավանդը հայրենական սպորտի, մշակույթի, արվեստի մասսայականացման եւ աշխարհում այն ներկայացնելու գործում։ 1960–ականներին Գ. Ասատուրյանին է վստահվում սպորտկոմիտեի ղեկավարման աշխատանքը, իր հսկայական  աշխատանքի շնորհիվ Հայաստանը կարողացավ հաղթել միութենական հանրապետությունների միջեւ ընթացող թեժ մրցապայքարում, որից հետո սկսվեց Ծաղկաձորի համամիութենական օլիմպիական մարզաբազայի շինարարությունը։ Հայկական ֆուտբոլում նույնպես գործուն մասնակցություն է ունեցել Գեորգի Ասատուրյանը, ինչի շնորհիվ ծնվեց հայկական ֆուտբոլի դեռեւս չգերազանցված բարձունքը՝ 1973 թվականը։

Իր շնորհավորական խոսքում միջոցառման հովանավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Այսքան պատկառելի կենսագրական ուղի անցած մարդուն մեծարելը մեծ պատիվ է մեզ համար։ Դուք իրապես փառավոր ուղի անցած մարդ եք։ Այսօր էլ Դուք պատրաստ եք գրավել ստեղծագործական նորանոր բարձունքներ, Ձեր գիտելիքներն ու փորձը փոխանցել ավելի երիտասարդ սերնդին»։

ՀԱՕԿ նախագահը Հայաստանում օլիմպիական շարժման եւ սպորտի մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար Գեորգի Ասատուրյանին պարգեւատրեց Հայաստանի օլիմպիական կոմիտեի ամենաբարձր պարգեւով՝ Օլիմպիական ոսկե շղթայով, ինչպես նաեւ 5 մլն  դրամ որպես պարգեւ հանձնեց հոբելյարին։

Անակնկալ էր պատրաստել նաեւ հոբելյարը: Գեորգի Ասատուրյանը Գագիկ Ծառուկյանին նվիրեց խորհրդանշական նվեր՝ դաշույն, որը հոբելյարին 50 տարի առաջ նվիրել էր Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը:


ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Сентябрь 1, 2009

Սեպտեմբերի մեկին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ էին այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսը և մի շարք այլ հյուրեր:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և հայ-հունական պետական քոլեջի միջև համագործակցության հիմք է դրվել: ՀՀ Կրթության փոխնախարար Արա Ավետիսյանը ողջունեց նախաձեռնությունը և փաստեց, որ կրթության ոլորտը օժանդակության կարիք ունի:

«Այսօր կրթական համակարգը բարելավման կարիք ունի, և առանց գործարար աշխարհի և կրթական համակարգի օժանդակության դա անհնար է: Հուսով եմ, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը օրինակ կծառայի բազմաթիվ գործարարների համար»,- ելույթում նշեց փոխնախարարը:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով վերանորոգվել և կահավորվել է քոլեջի սննդի լաբորատորիան, ինչի շնորհիվ ուսանողները կարող են գործնական աշխատանքներ կատարել:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսուհետև գործող «Հեռանկար» հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնելու կրթության ոլորտին, ուստի նման միջոցառումներ ավելի հաճախ են կազմակերպվելու: «Քանի որ մեր ապագան երիտասարդներն են, մենք պետք է ամեն կերպ օժանդակենք մեր ուսանողներին, որպեսզի ապագայում ունենանք լավ կրթություն ստացած  և հմուտ մասնագետներ»,-նշեց ԲՀԿ նախագահը:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը քոլեջին նվիրեց նաև միկոավտոբուս, ինչը հնարավորություն կտա զբոսաշրջություն ուսումնասիրող ուսանողներին կազմակերպելու ներգնա և արտագնա այցելություններ, իսկ լավագույն ուսանողները կստանան Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակ:


ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՎԵՐ ԿՍՏԱՆԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ

Август 30, 2009

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում կազմակերպում է բարեգործական ակցիա այս տարի դպրոց հաճախող առաջին դասարանցիների համար: Ակցիայի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները նվեր կստանան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

Օգնությունը ստանալու նպատակով կարող եք դիմել տվյալ համայնքի ԲՀԿ տարածքային կառույցներին կից գործող հիմնադրամներ: